Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետի մամլո ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարության 100 օրվան 07.11.2011
Նոյեմբերի 4-ին լրացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100 օրը, և ընդունված ավանդույթի համաձայն նա հրավիրեց մամուլի ասուլիս: Ողջունելով երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետը սկզբից ևեթ ասաց, որ իրեն հոգեհարազատ է թափանցիկ աշխատաոճը և պատրաստ է առաջիկայում նույնպես լրատվամիջոցների հետ լինել թափանցիկ ու բացախոս, պատրաստ է լսել նաև առողջ քննադատություն, որն իր կարծիքով միայն ու միայն կարող է օգուտ բերել պաշտոնյայի գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր 05.11.2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն: Նախագահը շրջել է համալիրում, ծանոթացել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի գործունեության ուղղություններին և ծրագրերին, ընկերության ղեկավարության հետ քննարկել «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի զարգացման ծրագրերը:
Թռչկանը փրկվում է 04.11.2011
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգը ձևավորելիս վարչապետի առաջարկությամբ ընդունվել է Թռչկանի ջրվեժի խնդրի համապարփակ լուծումն ապահովող մի որոշում, որով փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա։
Մարզպետի խորհրդակցությունում 02.11.2011
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը շարունակում է մնալ Լոռու մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և պատահական չէ, որ երկուշաբթի օրվա թռուցկաժողովում ևս մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկաների ուշադրությունը առաջին հերթին հրավիրեց այդ խնդրին: Թեև նախորդ տարվա համեմատությամբ այս տարի բերքը համեմատաբար առատ էր, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բավականին ցածր է և այս հարցում մարզպետը իր դժգոհությունն արտահայտեց մի շարք համայնքների ղեկավարների անհետևողական աշխատանքից: Անհանգստացնող ծավալներ են ընդունել սեփակնաշնորհված հողերից գյուղացիների հրաժարումը:

Ծանուցում 01.11.2011
2011 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, ՀՀ Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:

Լոռու մարզխորհրդի նիստում 31.10.2011
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը։ Մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը։