Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում ներկայացվեց «Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի» մեկ տարվա կատարված աշխատանքները

22.06.2013

Հունիսի 20-ին Լոռու մարզպետարանում Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի՝ (ԱՌՆ) շրջանականերում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը կազմակերպել էր հանդիպում ԱՌՆ մարզային թիմի հետ:
Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը:
- Ես համոզված եմ, որ մենք նմանատիպ ծրագրերով կապահովագրենք մի շարք դպրոցներ: Մեր համագործակցությունն արդեն տվել է իր արդյունքները: Ինչու բուժել, եթե կարելի է կանխել,- ասաց նա:
Հանդիպման նպատակն էր` ԱՌՆ մարզային թիմին ներկայացնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացրած աշխատանքները, ինչպես նաև քննարկել հատուկ հանրակրթական դպրոցներում և երեխաների խնամք իրականացնող հաստատություններում առկա ԱՌՆ խնդիրները:
Ըստ «Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի» համակարգող Գուրամ Մատիաշվիլիի` ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունիսի 1-ից` Եվրոպական միության մարդասիրական գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` իրականացնել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններ Հայաստանի 21 հատուկ հանրակրթական դպրոցներում, մանկատներում և գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատություններում, որոնք գտնվում են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում և Երևանում:
-Լոռու մարզում ծրագիրը իրականացվում է Սպիտակի և Վանաձորի թիվ 1 դպրոցներում ու Վանաձորի մանկատանը: Արդյունքում տեխնիկապես վերազինվել են դպրոցները, վերապատրասպել մի շարք ներկայացուցիչներ , ինչպես նաև պարբերաբար կատարվում են վարժանքներ, թե ինչպես պետք է երեխաները իրենց դրսևորեն աղետների ժամանակ` մասնավորապես երկրաշարժի ու հրդեհի,- նշեց Գուրամ Մատիաշվիլին:
Ծրագրի շրջանակներում թողարկվել է աուդիոսկավառակ, և լույս կտեսնեն ծրագրային և ուսումնական երեք ձեռնարկներ, որոնց միջոցով էլ ավելի կիրազեկվեն ծրագրի շրջանակներում ընդգրկված երեխաները:
Ըստ Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցի և Վանաձորի մանկատան ներկայացուցիչներ Վահան Ղուկասյանի և Խաչիկ Առաքելյանի` նմանօրինակ ծրագիրը շատ արդյունավետ և հետաքրքիր է երեխաների համար:
Հանդիպման վերջում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք ընդգրկվեցին մարզային ԱՌՆ թիմերի գործողության պլանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:04:30