Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

22.06.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան որոշմամբ և մարզպետի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսի 20-ին Վանաձորում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Վանաձոր - Քիմպրոմ» ՓԲԸ-ի քիմիական կոմբինատում արտադրական վթարի առաջացման դեպքում աշխատակիցների և բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով: Ուսումնավարժությանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, տարահանման հանձնաժողովի, Լոռու մարզային փրկարարական վարչության, Վանաձոր համայնքի, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի քիմիական կոմբինատի, ԱԻՆ «Հայաստանի հիդրո-օդերևութաբանոթյան և մոնիտորինգի պետական ծառայության» Լոռու մարզային ծառայութան, ԱՆ Լոռու ՊՀՀ տեսչության մարզային կենտրոնի, ԱՆ ՊՀՀՏ Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի, Անասնաբուժական և բուսասանի-տարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի Լոռու մարզային մաս-նաճյուղի, Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ան-վտանգության ծառայության Լոռու մարզային կենտրոնի, Վանաձորի պետական բժշկական քոլեջի, մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագիտացված խմբեր:
Ուսումնավարժության անցկացման նպատակն էր ստուգել Լոռու մարզի պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների հմտություններն ու ունակությունները արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում, կատարելագործել մարզի արտակարգ իրավիճակների տարահանման հանձնաժողովների, Վանաձոր համայնքի և կազմակերպությունների հմտություններն ու ունակությունները քիմիական վթարի հետևանքների վերացման գործում, ինչպես նաև փոխհամագործակցության միջո-ցառումներ իրականացնելիս, կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի գործնական ունակությունները քիմիական վթարի օջախում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, բնակչության տարահանման կազմակերպման ուղղությամբ, ստուգել Վանաձորի քիմիական կոմբինատի հարակից վտանգավոր գոտում գտնվող բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը:
Համաձայն նախապես կազմված պլանի, առավոտյան ժամը 8-ին վերոնշյալ կառույցների ներկայացուցիչները իրազեկվեցին դեպքի մասին:
ՈՒսումնավարժության մասնակիցներն, ստանալով հավաքի ազդանշանը, ներկայացան հավաքի վայր՝ Լոռու մարզպետարան և մասնակցեցին խորհրդակցությանը: Նիստը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Փրկարարական վարչության պետ , փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը ներկայացրեց ուսումնավարժության անցկացման նպատակը: Արտահերթ նիստի ընթացքում փրկարարական ծառայության մայոր Արմեն Բարխուդարյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը և տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Փոխմարզպետը կարգադրեց գործողության մեջ դնել «Լոռու մարզի տարածքում ԱԻ առաջացման դեպքում գործողությունների» և «Վանաձոր համայնքի արտակարգ իրավիճակներում գործելու» պլանները: Մասնակիցները գնահատեցին ստեղծված իրավիճակը և ներկայացրին համապատասխան առաջարկություններ՝ աղետի գոտու հետախուզության կազմակերպման, նրանց ուժերի ու միջոցների և անցկացման ձևերի վերաբերյալ: Երկրորդ փուլով պլանավորվեցին առաջնահերթ գործողությունները: Երրորդ փուլում իրականացվեցին գործնական միջոցառումներ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում: Ապա ամփոփվեցին ուսումնավարժության արդյունքները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53