Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը 13.09.2012
Սեպտեմբերի 11-ի կեսօրին, Լոռու մարզի Դսեղ գյուղի կենտրոնական բազմամարդ հրապարակում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի և հուշարձանի հարևանությամբ հանդիսավորությամբ մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային 7-րդ փառատոնը: Փառատոնի գաղափարը «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» կենտրոնինն է, ինչը նպատակ ունի նպաստել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային տիկնիկային արվեստի զարգացմանը ինչպես նաև հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը: Փառատոնի շնորհիվ աշխարհի 77 երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, ցուցադրվում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:

Առջևում նոր իրադարձություններ են 12.09.2012
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց համայնքների նորընտիր և վերընտրված ղեկավարներին ու ավագանու նորընտիր անդամներին: Մարզպետը ողջունելի համարեց, որ 18 համայնքներում նոր ղեկավարներ են ընտրվել, առավել ևս, որ դա կատարվել է բացառապես ժողովրդի կամքով:

18 համայնքներում փոխվել են ղեկավարները 11.09.2012
Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 96 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մարզի քաղաքային համայնքներից և՜ համայնքի ղեկավարի, և՜ ավագանու ընտրություններ տեղի ունեցան Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Շամլուղ, Թումանյան, Ախթալա քաղաքներում։ Ալավերդում և Սպիտակում տեղի ունեցան ավագանու ընտրություններ։

Խորովածի ավանդական փառատոն Լոռիում 10.09.2012
Սեպտեմբերի 8–ին արդեն չորրորդ անգամ Լոռու մարզի Ախթալայի վանքահամալիրի տարածքում անցկացվեց խորովածի փառատոնը, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցել են Լոռու մարզպետարանը, Ախթալայի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել հանրապետության 18 ռեստորան և անհատ կազմակերպություն, գործում է 25 տաղավար:
Լոռու մարզպետարանը հերքում է 05.09.2012
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում հրապարակվել էր ս/թ օգոստոսի 30-ին Ախթալա քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին հետևյալ հաղորդագրությունը.
Մարզպետի աշխատանքային խորհրդակցությունում 04.09.2012
Սեպտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: