Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնահատանք՝ Գոգարանի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Սերոբյանին

05.11.2013

Հոկտեմբերի 20-ին, Դսեղում, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին ընդառաջ կազմակերպված հանդիսության ժամանակ, Թումանայական պոեզիայի փայլուն իմացությամբ աչքի ընկան Գոգարանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներակայացրին բանաստեղծի քառյակներից, բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից՝ արժանանալով ներկաների՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և հյուրերի գովեստի խոսքերին:
Նոյեմբերի 5-ին մարզի ղեկավարը Լոռու մարզպետարարան էր հրավիրել Գոգարանի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Սերոբյանին՝ նրան անձամբ իր գնահատանքը հայտնելու՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժությունը նվիրումով կատարելու և Դսեղ համայնքում բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա սաների ակտիվ մասնակցության համար:
Ա. Նալբանդյանը շնորհակալագիր և ծաղկեփունջ հանձնեց դասվարին՝ խրախուսելով Թումանյանական ոգին մատաղ սերնդի մեջ վառ պահելու նրա ջանքերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17