Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարգառ համայնքը նախակրթարան ունենցավ

06.11.2013

Նոյեմբերի 5-ին Գարգառ համայնքում հանդիսավորությամբ բացվեց նախակրթարանի նոր շենքը: Շուրջ 2 տարի տևած շինարարական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին և 25 տարվա ընդմիջումից հետո համայնքը գյուղի 25-30 փոքրիկներին կրկին նախադպրոցական կրթություն տալու հնարավորություն ունեցավ:
Երեխաներին նորամուտի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի  կրթության.մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Համայնքի փոքրիկները և դպրոցականները ուրախ երգ ու պարով դիմավորեցին հյուրերին՝ իրենց երախտագիտությունը հայտնելով բոլոր աջակիցներին: Երախտիքի խոսք ասաց նաև համայնքի ղեկավար Կարեն Զալինյանը:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության աջակցությամբ: Պետբյուջեից հատկացվել է 18 մլն 600 հազար դրամ, համայնքային բյուջեից՝ 10 մլն դրամ, «Վորլդ Վիժընի» կողմից՝ 3 մլն դրամ, աջակցություն են ցուցաբերել նաև մի շարք այլ միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ:
Համայնքի բնակչությանը շնորհավորելով հաստատության նորամուտի առիթով, մարզպետը մեծ կարևորություն տվեց նախադպրոցական հաստատությունների դերակատարմանը կրթական համակարգում՝ որպես հիմք և առաջնային օղակ:
Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու նախակրթարանի շենքային պայմաններին, ուր ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների ժամանցը և ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22