Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործարկվեց լուսավորության նոր համակարգը 10.06.2013

Հունիսի 10-ի Օձուն համայնքում հանդիսավոր պայմաններում գործարկվեց լուսավորության նոր համակարգը: Աշխատանքները կատարվել են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով ներդրվել է 14 մլն դրամ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Պետք է վերանայվեն ոչ իրատեսական բյուջեները 10.06.2013

Հունիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական աշխատանքային խորհրդակցությունում ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարզի համայնքներում սեփական եկամուտների կատարողականը 5 ամսվա կտրվածքով կազմել է 90,6 տոկոս (աճը նախորդ տարվա համեմատությամբ 113,6 տոկոս է), գույքահարկը՝ 95,8 տոկոս (աճը՝ 114,7 ), հողի հարկը հավաքագրվել է 87,9 տոկոսով (աճը՝ 129,8 տոկոս):

«Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործական ծրագիրը՝ գործողության մեջ

«Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործական ծրագիրը՝ գործողության մեջ 09.06.2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 25-ին տեղացած կարկուտից զգալիորեն տուժել էին Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների ցանքսերը: Լոռու մարզետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին տարերքից տուժած համայնքներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով: Պատասխանը չէր ուշացել:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 07.06.2013

Ինչպես տեղեկացրել ենք, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելել էր Վանաձորի մանկատուն, խոստացել կահավորել հոգեբանի և սոցիալական աշխատողի աշխատասենյակը: Հունիսի 7-ին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը մանկատանը հանձնեց խոստացված կահույքը:

Մարզպետը ծանոթացավ ավարտական քննությունների ընթացքին

Մարզպետը ծանոթացավ ավարտական քննությունների ընթացքին 06.06.2013

Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են ավարտական և միասնական քնությունները: Հունիսի 6-ին ավարտական քննություն անցկացվեց «Բնագիտություն» առարկայից՝ 12-րդ դասարանի աշակերտների համար:

Շահագործման են հանձնվել մի շարք շինօբյեկտներ

Շահագործման են հանձնվել մի շարք շինօբյեկտներ 05.06.2013

Պետբյուջեի ֆինանսավորմամբ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականցվող մի շարք շինաշխատանքներ արդեն իսկ ավարտվել են, օբյեկտները՝ հանձնվել շահագործման, մյուսներն՝ ավարտական փուլում են: Մի քանիսն էլ շահագործման հանձնվեցին օրերս:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 15:04:53