Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առջևում նոր իրադարձություններ  են

Առջևում նոր իրադարձություններ են 12.09.2012

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա շնորհավորեց համայնքների նորընտիր և վերընտրված ղեկավարներին ու ավագանու նորընտիր անդամներին: Մարզպետը ողջունելի համարեց, որ 18 համայնքներում նոր ղեկավարներ են ընտրվել, առավել ևս, որ դա կատարվել է բացառապես ժողովրդի կամքով:

18 համայնքներում փոխվել  են  ղեկավարները

18 համայնքներում փոխվել են ղեկավարները 11.09.2012

Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 96 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մարզի քաղաքային համայնքներից և՜ համայնքի ղեկավարի, և՜ ավագանու ընտրություններ տեղի ունեցան Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Շամլուղ, Թումանյան, Ախթալա քաղաքներում։ Ալավերդում և Սպիտակում տեղի ունեցան ավագանու ընտրություններ։

Խորովածի ավանդական  փառատոն Լոռիում

Խորովածի ավանդական փառատոն Լոռիում 10.09.2012

Սեպտեմբերի 8–ին արդեն չորրորդ անգամ Լոռու մարզի Ախթալայի վանքահամալիրի տարածքում անցկացվեց խորովածի փառատոնը, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցել են Լոռու մարզպետարանը, Ախթալայի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել հանրապետության 18 ռեստորան և անհատ կազմակերպություն, գործում է 25 տաղավար:

Լոռու մարզպետարանը հերքում է 05.09.2012

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում հրապարակվել էր ս/թ օգոստոսի 30-ին Ախթալա քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին հետևյալ հաղորդագրությունը.

Մարզպետի աշխատանքային խորհրդակցությունում 04.09.2012

Սեպտեմբերի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Բարի երթ, նոր ուսումնական տարի 03.09.2012

Նոր ուսումնական տարին մեկնարկեց: Ինչպես ամենուր, այնպես էլ Լոռու մարզի դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում, բուհերում գիտելիքի օրը նշվեց մեծ հանդիսավորությամբ, տոնական բարձր տրամադրությամբ։ Այն առանձնակի տոնական էր հատկապես «առաջնեկների»՝ առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար (Տեսանյութ):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-05 16:31:36