Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համագործակցության ակնկալիքով 11.09.2013
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ արևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՌԴ Տոմսկից ժամանած և Վանաձորցի գործարարների հանդիպում` համագործակցության կապեր հաստատելու նպատակով: Հյուրերին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
«Հայաստանի տաք գույները» 10.09.2013
Սեպտեմբերի 9-ին այս խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ նկարիչների միությունը, Լոռու մարզպետարանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, «Փյունիկ» հիմնադրամը, «Լոռու ձոր» հայրենակցական միությունը:

Խորովածի փառատոն Ախթալայում 09.09.2013
Սեպտեմբերի 7-ին՝ արդեն հինգերորդ տարին, Ախթալայում անցկացվեց խորովածի փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում էին 22 ռեստորաններ, ինչպես նաև անհատներ:

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը 09.09.2013
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը, սեպտեմբերի 7-13-ը, արդեն ութերորդ անգամ Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպել էր Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն։
Արթուր Նալբանդյանը գոհ է շինարարության որակից 06.09.2013
ՀՀ մարզերի համաչափ զարգացման 4-րդ հրատապ ծրագրով Վահագնի համայնքում հեղեղատար համակարգ է կառուցվել, կառավարության հատկացրած առանձին միջոցներով էլ ասֆալտապատվել է Վանաձոր-Ալավերդի մայրուղուց դեպի համայնքի կենտրոն տանող ճանապարհը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 5-ին եղավ Վահագնի համայնքում։
Լոռու մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին 06.09.2013
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում էր մարզպետ Ա. Նալբանդյանը: Հագվի համայնքում նախորդ տարի սկսվել են համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներ, իսկ այժմ արդեն համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման: Լոռու մարզպետը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի վարչության պետեր եղան նորակառույց համայնքային կենտրոնում, գնահատեցին իրականացված աշխատանքները:



