Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի հարակից տարածքում մեկնարկեց շաբաթօրյակը
28.04.2014
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին շաբաթօրյակ էր կազմակերպվել մարզպետարանի հարակից տարածքում: Մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, Տիգրան Բադոյանի, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակազմը մասնակցեց արդեն ավանդույթ դարձած և յուրաքանչյուր տարի գարնանն անցկացվող մաքրման աշխատանքներին: Մաքրվեց մարզպետարանի հարակից տարածքը, մերձակա պուրակը, Հայքի հրապարակում նաև ծառատունկ կազմակերպվեց:



