Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի մարզային փուլի արդյունքները 12.06.2014

ՀՀ Լոռու մարզպետարանում ամփոփվել են 2014թ. «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների մարզային փուլերի արդյունքները:

Ամփոփվել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքն ըստ առարկաների 12.06.2014

Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպված «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների և դասվարների՝ «Լավագույն ուսուցիչ» մրցույթում, ըստ առարկաների Լոռու մարզային փուլի հաղթողներ են ճանաչվել ՝ «Ազնվաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվար Լիլիթ Խառատյանը, «Թումանյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանը, «ՀՀ Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզու և գրականության ուսուցչուհի Նարինե Գոգչյանը և «ՀՀ Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմիայի ուսուցչուհի Նառա Ավինյանը:

«Կենգուրու» մրցույթի հաղթողներից 3-ը Լոռու մարզից են 12.06.2014

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի 8 հաղթողներից 3-ը Լոռու մարզի դպրոցների աշակերտներ են: Լավագույն արդյունքներ են ցուցաբերել Մղարթի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Զինա Ղազարյանը, Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Էրիկ Մելիքյանը և Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ավետիսյանը:

«Լավագույն մարզական ընտանիք- 2014» 11.06.2014

2014թ. հունիսի 21-23-ը Վանաձորի թեթև աթլետիկայի մարզադպրոցում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք- 2014» մրցույթի Լոռու մարզային փուլը, որին կմասնակցեն տարածաշրջանային փուլի չորս տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները:

Նոր աշխատատեղեր  Թումանյանում

Նոր աշխատատեղեր Թումանյանում 11.06.2014

Խորհրդային պետության փլզումը իր ծանր ազդեցությունն ունեցավ նաև Թումանյան քաղաքի տնտեսության վրա: Հրակայուն աղյուսների գործարանը, որ բանավանի հարյուրավոր ընտանիքների ապրուստի երաշխավորն էր, ինչպես նաև մի շարք արտադրական կարողություններ աստիճանաբար կազմալուծվեցին և ահա երկու տասնամյակից ավելի քաղաքի գլխավոր հոգսը աշխատատեղերի պակասն է:

Վարդան Աբովյանը` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն

Վարդան Աբովյանը` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն 11.06.2014

Լոռու մարզպետի հունիսի 9-ի թիվ 207-Ա որոշմամբ Վարդան Աբովյանը նշանակվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: Հունիսի 11-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նորանշանակ տնօրենին ներկայացրին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կոլեկտիվին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 16:31:08