Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի հարակից տարածքում մեկնարկեց շաբաթօրյակը

Լոռու մարզպետարանի հարակից տարածքում մեկնարկեց շաբաթօրյակը 28.04.2014

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին շաբաթօրյակ էր կազմակերպվել մարզպետարանի հարակից տարածքում:

Դասը վարում էր ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը

Դասը վարում էր ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը 26.04.2014

Ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումներ են իրականացվում հանրապետության դպրոցներում: Ապրիլի 25-ին Լոռու մարզի Արևաշող համայնքում դասը վարում էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը, ով այդ դպրոցի շրջանավարտներից է: Դպրոց էին այցելել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզի ոստիկնության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

     Նվիրված Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին

Նվիրված Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին 25.04.2014

Հայոց մեծ եղեռնի տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին, երեկոյան, Լոռու մարզպետարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի, «Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ-ի և Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի գլխավորությամբ, եկեղեցու հարակից հրապարակից մեկնարկեց ջահերով քայլերթ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ՝ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և ի հավաստումն հայ ժողովրդի հավերժության ու նրա կայացած անկախ պետականության:

Հողագործներին աջակցությունը ընթացքի  մեջ է

Հողագործներին աջակցությունը ընթացքի մեջ է 25.04.2014

Այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տուժյալ տնտեսվարողներին որպես աջակցություն՝ հատկացվելու էին գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի սերմացուներ:

ՀՀ  նախագահը եղավ «Թեղուտ» ընկերությունում

ՀՀ նախագահը եղավ «Թեղուտ» ընկերությունում 22.04.2014

Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր: ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա եղավ Թեղուտի հանքավայրում: Երկրի նախագահը շրջեց պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում, ծանոթացավ Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացավ ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Սերժ Սարգսյանը այնուհետև զրուցեց ընկերության աշխատակիցների հետ, ովքեր հիմնականում շրջակա համայնքներից են:

Ծանուցում 22.04.2014

Սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 19.30-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարակից հրապարակից կմեկնարկի ջահերով քայլերթ դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքարերի պուրակ՝ Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և ի հավաստումն հայ ժողովրդի հավերժության և նրա անկախ պետականության: Քայլերթին իրենց մասնակցությունը կարող են բերել քաղաքական-հասարակական կառույցների, ուսումնական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 14:50:14