Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում գրադարանի հիմնադրման 100-ամյակին 08.10.2015
Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման 100-ամյակին և գրադարանավարի օրվան:
Մշակութային ժառանգության զարգացման “CHOICE” (“ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ”) միջազգային նախագիծը սկսվում է Հայաստանում: Փնտրվում են ստեղծարար և պատասխանատու մասնակիցներ:

Խրախուսվել են լոռեցի մանկավարժները 07.10.2015
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և «Ուսուցչի օրվա» առթիվ Լոռու մարզի մի խումբ մանկավարժներ խրախուսվել են ՀՀ վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և ՀՀ ԿԳ նախարարի պարգևներով:

Լոռու մարզպետ. «Աուդիտորական սուգումները թերությունները հետգայում բացառելու նպատակ են հետապնդում» 06.10.2015
Հոկտեմբերի 6-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում աուդիտորական հաշվետվությունների և եզրակացությունների քննարկման նպատակով ներկայացվեցին մարզային ենթակայության թվով տասը դպրոցներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
Աշխատանքային խորհրդակցություն 05.10.2015
Հոկտեմբերի 5-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:

«Բերքի տոն-2015» 05.10.2015
Լոռու մարզի գյուղական համայնքների համար, աննշան բացառությամբ, 2015թ. գյուղատնտեսական տարին բարեբեր էր, գրեթե բոլոր ուղղություններով ձեռքբերումներն՝ ակնհայտ: Առաջընթացն առավել տեսանելի է հատկապես մշակաբույսերի ծավալների ավելացման ու բերքի որակի բարելավման առումով: