Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև մարզի ղեկավարը 06.05.2016

Մայիսի 6-ին մայիսյան փառավոր հաղթանակներին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում: Դպրոցի կոլեկտիվի և աշակերտների՝ միջոցառմանը ներկա գտնվելու հրավերը սիրով էին ընդունել մարզպետ Արթուր Նալբանդյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

ՀՀ Վարչապետն աշխատանքային  այցով եղավ Լոռու մարզում

ՀՀ Վարչապետն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում 05.05.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մայիսի 4-ին աշխատանքային այց կատարեց Լոռու մարզ: Նրանց մարզի սահմանագլխին դիմավորեց և շրջայցի ընթացքում ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016»  Մարզպետարանի  թիմը սկսում է հաղթանակով

«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» Մարզպետարանի թիմը սկսում է հաղթանակով 03.05.2016

Վանաձորի մարզահամալիրում մեկնարկել է «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» ֆուտզալի հերթական, թվով հինգերորդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 թիմ Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Մայիսի 2-ին տեղի ունեցավ խաղերի հանդիսավոր բացումը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի և մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի մասնակցությամբ: Ա. Բադոյանը ողջունեց առաջնության մասնակիցներին, մաղթեց հաջողություն և դիտարժան պայքար:

Հայկ Օհանյանին հոբելյանի առթիվ շնորհավորեց մարզի ղեկավարը

Հայկ Օհանյանին հոբելյանի առթիվ շնորհավորեց մարզի ղեկավարը 03.05.2016

Այսօր Վանաձորի պատվավոր քաղաքացի, սիրված պետական, քաղաքական գործիչ Հայկ Աղասու Օհանյանը դառնում է 85 տարեկան: Այս առիթով նրան հյուրընկալել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց պատվավոր այրին՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք.

Աշխատանքային խորհրդակցություն 02.05.2016

Մայիսի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Հանրային քննարկում Մ6 ճանապարհի կառուցման ընթացքում ակնկալվող բնապահպանական հարցերի շուր

Հանրային քննարկում Մ6 ճանապարհի կառուցման ընթացքում ակնկալվող բնապահպանական հարցերի շուր 02.05.2016

«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» իրականացման նպատակով նշյալ ճանապարհահատվածում բնապահպանական խնդիրների վերաբերյալ մայիսի 2-ին քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35