Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

06.12.2016

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտային: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ իր առաջին պաշտոնական  այցը  Լոռի կրում է ճանաչողական բնույթ, թեև տեղեկացրեց, որ մարզի հիասքանչ բնությանը հաղորդակից դառնալու և պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով ընտանիքի հետ շրջել է մարզում: Նա ուրախությամբ նշեց, որ Արգենտինայում շուրջ 150-160 հազար հայեր են ապրում, որոնք առանձնանում են համախմբվածությամբ, նախաձեռնողականությամբ և մասնակից են Արգենտինայի հասարարական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

-Հայերը արգենտինացիների լավագույն բարեկամներ են,-ասաց նա:

Նա իր խոսքում կարևորեց հատկապես Արգենտինայի դեսպանատան համագործակցությունը Երևանի սահմաններից դուրս՝  մարզերում:

-Լոռին հանդիսնաում է ՀՀ լավագույն մարզերից մեկը ու մեր երկիրը մեծ ցանկություն ունի ծրագրեր իրականացնելու, ներդրումներ կատարելու նաև այստեղ,-ասաց դեսպանը:

Նա առաջարկեց համագործակցել հատկապես գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում:

Մարզի ղեկավարն իր հերթին ողջունելով դեսպանին՝ շնորհակալություն հայտնեց մարզ  այցելելու և հայ ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար:

-Մեզ համար շատ կարևոր են հայ-արգենտինական հարաբերությունները: Այն կարևոր հանգամանքը, որ Արգենտինան օրենքի ուժով դեռևս 2007 թվականին ճանաչեց հայոց ցեղասպանության փաստը, խոսում է այն մասին, որ արգենտինացի ժողովուրդը հստակ դիրքորոշում ունի հայ ժողովրդի դեմ կատարված ոճրի և առհասարակ բոլոր կարգի ցեղասպանությունների հանդեպ,-ասաց Ա. Նալբանդյանը: Նա ողջունեց դեսպանի՝ գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցելու  առաջարկությունը՝ նշելով, որ մարզը բոլոր երեք ուղղություններով զարգացման լուրջ հեռանկարներ ունի և այդ ուղղություններով կարևոր ծրագրեր են իրականացվում նաև պետական աջակցությամբ, այլ երկրների դեսպանատների, միջազգային կառույցների հետ համագործակցությամբ:

Մարզպետը համառոտ ներկայացրեց նաև մարզի առանձնահատկությունները, պատմամշակութային արժեքները, զարգացման  հեռանկարները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:35:06