Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոն

06.12.2016

ՀՀ Լոռու մարզում գործող կրթօջախներում կազմակերպվել է փառատոնի նախնական փուլը, որին մասնակցել է շուրջ 580 դպրոցական 11-14, 15-17 տարիքային խմբերից: Լոռու մարզային եզրափակիչ փուլն անց է կացվել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ ժյուրիի կողմից երկու տարիքային խմբերից ընտրվել է 7 մասնակից: Վերջիններս մասնակցել են Երևանում անցկացվող հանրապետական փուլին՝ արժանանալով մրցանակների և հուշանվերների: Լոռեցի երեխաները հանրապետական փուլին ունեցել են փայլուն մասնակցություն:

Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արգամ Մովսիսյանն արժանացել է 1-ին կարգի մրցանակի, թիվ 24 մրջն. դպրոցի աշակերտուհի Արևիկ Առուշանյանը՝ 3-րդ կարգի ի, ՎՊՀ հենակետային վարժարանի սովորող Էմմա Ղամբարյանը և թիվ 22 հիմնական դպրոցի աշակերտուհի Դայանա Ամիրխանյանն արժանացել են խրախուսական մրցանակների:

Երեխաների՝ Երևան տեղափոխման հարցում աջակցել է «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17