Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային միջոցառումներ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Մարզային միջոցառումներ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին 10.05.2016

Լոռու մարզի բոլոր քաղաքային ու գյուղական համայնքներում հանդիսավորությամբ ու շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը: Ամենուր տեղի ունեցան մայիսյան եռատոներին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ, մեծարվեցին Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններն ու մերօրյա մասնակիցները: Տոնական ու փառաբանման միջոցառումներ տեղի ունեցան Ստեփանավանում, Սպիտակում, Տաշիրում, Ալավերդիում, այլուր:

ՎՊՀ-ն՝ Լոռու մարզպետի գավաթակիր

ՎՊՀ-ն՝ Լոռու մարզպետի գավաթակիր 10.05.2016

Վանաձորի մարզապալատում ավարտվեց ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի ավանդական խաղարկությունը: Մայիսի 9-ին կայացան վճռական հանդիպումները: Երրորդ տեղի համար պայքարում Ալավերդու թիմը 5:4 հաշվով պարտության մատնեց «Ըմբիշներ» թիմին:

Մրցագորգում պատանի ըմբիշներն էին

Մրցագորգում պատանի ըմբիշներն էին 10.05.2016

Վանաձորի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում մայիսի 8-ին անցկացվեց Գուգարաց աշխարհի վետերան ըմբիշների հիշատակին նվիրված ըմբշամարտի մրցաշար, որին մասնակցում էին ՀՀ մարզերի և Վրաստանի 100-ից ավելի պատանի ըմբիշներ:

Աշխատանքային խորհրդակցություն 10.05.2016

Մայիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Բուդոշին մարտարվեստի առաջնություն՝ Վանաձորում 10.05.2016

Մայիսի 8-ին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց բուդոշին մարտարվեստի բաց առաջնություն, որը նվիրված էր մայիսյան եռատոնին: Այն կազմակերպել էր մարտարվեստի Լոռու և Տաշիրի մարզերի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Օչինյանը:

Թումանյան համայնքի ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետը

Թումանյան համայնքի ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետը 10.05.2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ հերթական անգամ եղավ Թումանյան միավորված համայնքում՝ մասնակցելով ավագանու նիստին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 17:24:35