Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

12.12.2016

Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշելով, որ բացթողումներ և թերացումներ չեն եղել: Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք-մարաթոնին ընդառաջ մարզում կազմակեպված դրամահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքավել է 13 մլն 116 հազար դրամ՝ 400 հազարով ավելի քան 2015թ.-ին:

Ա. Նալբանդյանն անդրադարձավ համայնքներում և դպրոցներում անցկացվելիք ամանորյա միջոցառումներին՝ հանձնարարելով տոնական ծրագրերում նորություններ, թարմություններ մտցնել, որպեսզի տոնական միջոցառումներն անցնեն առավել բովանդակալից:

Մարզի ղեկավարը խոսեց նաև 2017թ.-ից մարզի ինֆորմատիկայի ուսուցիչների համար Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացներից.

-2017թ.-ին Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու մեր նախաձեռնության հետ կապված առաջին քայլերից մեկը պետք է լինի մարզի դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումը: Ցանկության դեպքում դրանց կարող են մասնակցել նաև դպրոցների տնօրենները, այլ ուսուցիչներ,-ասաց Ա. Նալբանդյանը մարզպետարանի համապատասխան վարչություններին և բաժիններին հանձնարարելով զբաղվել կազմակերպչական աշխատանքներով, վերապատրաստումների ժամանակացույց կազմել:

Մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը ներկայացրեց  դեկտեմբերի 7-9-ին Աղվերանում տեղի ունեցած 2016-25թ.թ. ռազմավարական ծրագրի քննարկման արդյունքները: Նա տեղեկացրեց, որ ծրագրի կազմման առաջին փուլը մարզի աշխատանքային խումբը հաջողությամբ է իրականացրել և այսուհետ մեկնարկում է երկրորդ՝ «Սվոտ» վերլուծության փուլը: Այս ուղղությամբ ևս համապատասխան մասնագետները վերապատրաստում կիրականացնեն մարզպետարաններում:

Մարզպետարանի և մարզի համայնքների կայքէջերի վերաբերյալ իր դիտարկումներն արտահայտեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Նա նշեց, որ հետևողական աշխատանքների շնորհիվ մի շարք թերություններ շտկվել են: Առավել մտահոգիչ է մարզի մի շարք համայնքներում կայքէջերի կամ բացակայությունը կամ բարձիթողի վիճակը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման հետ կապված խնդիրները, որոնք ունեն մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մարզպետը հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել, որպեսզի կարճ ժամանակում թերացումները շտկվեն և համայնքային բյուջեներում կայքէջերի սպասարկումներն իրականացնելու նպատակով միջոցներ առանձնացվեն: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացնելով՝ նշեց, որ դեկտեմբերի 9-ի դրությամբ մարզը պլանային ցուցանիշներից ընդհանուր առմամբ ետ է ավելի քան 191 մլն դրամով: Մարզպետը փոխմարզպետներին, համապատասխան վարչությունների պետերին հանձարարեց մինչև տարեվերջ հետևողական աշխատանք տանել իրավիճակը շտկելու նպատակով:  

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17