Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թամարա Թորոսյան. «2017թ.-ից մեր կողմից հայտարարվող դրամաշնորհային բոլոր ծրագրերն ուղղվելու ենք մարզեր»

09.12.2016

Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի հետ: Հանդիպում-քննարկումը վարում էր մարզպետի օգնական Արման Սարգսյանը: Ինչպես նշեց վարչության պետը, հանդիպումն իրականացվում է մարզային այցելությունների շրջանակներում և  նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ մարզի երիտասարդական հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակ ունի:

-Մեր կողմից մշակված քաղաքականությունը ենթադրում է մարզակենտրոն երիտասարդական քաղաքականություն: Մեզ համար այսուհետ առավել առաջնային են լինելու մարզի երիտասարդների հիմնախնդիրները և մեր կողմից մշակված ռազմավարական գերակայություններին և առաջնահերթություններին համապատասխան պետք է ջանքեր գործադրենք մարզերում ակտիվացնելու երիտասարդներին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. 2017թ.-ից մեր կողմից հայտարարվող դրամաշնորհային բոլոր ծրագրերն ուղղվելու են մարզեր: Այս մասին փորձում ենք իրազեկել նաև մարզային այցելությունների միջոցով, որպեսզի արդյունքն առավել ակնառու լինի: Այնպես որ՝ կոչ եմ անում ակտիվություն ցուցաբերել և օգտվել ընձեռվող հնարավորությունից,-ասաց Թ. Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ վարչությունը պատրաստակամ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սկսնակ հասարակական կազմակերպություններին՝ հորդորելով նաև օգտվել նախարարության msy.am, ինչպես նաև erit.am կայքէջերից:

Վարչության պետը պատասխանեց նաև ներկաների հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22