Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 27.01.2017
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հաշվետվությունը ներկայացրեց բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը,մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը,խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:Ներկա էին նաև շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

Ներկայացվեցին ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության և Իրավաբանական բաժնի հաշվետվությունները 25.01.2017
Հունվարի 25-ին 2016թ. կատարված աշխատանքների հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը և Իրավաբանական բաժինը:Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:

Հաշվետվությամբ հանդես եկան Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության բաժինները: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Աշխատանքային խորհրդակցություն 23.01.2017
Այսօր Լոռու մարզպետի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր հունվարի 18–ին ՀՀ վարչապետի Լոռու մարզ կատարած պաշտոնական այցի արդյունքներին:

Գնահատանք 23.01.2017
Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը առողջապահության բնագավառում ունեցած վաստակի և ծննդյան 65-ամյա տարեդարձի առթիվ Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց Սպիտակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նորածնային բուժքույր Սուսաննա Ուստյանին: Նրա որդին 90-ական թվականներին զոհվել է ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ:
Քաղաքացիների ընդունելություն 20.01.2017
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների այս տարվա առաջին ընդունելությունը: Վանաձորի, Գուգարքի, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջանների շուրջ 20 քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: