Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրցահարթակում փոքրիկներն էին 22.06.2017
Վանաձորի մարզապալատում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մարզական մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակիցները հանրապետության 10 մարզերի և Արցախի մարզային մրցույթներում հաղթած թիմերն էին՝ 10-ական անդամներով:
Աշխատանքային խորհրդակցություն 19.06.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Հունիսի 15-ին Գուգարքի տարածաշրջանի համայնքների և հունիսի 16-ին Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների, Վանաձորի սոցիալական ծառայության ներկայացուցիչների, պրոբացիոն ծառայության, ոստիկանության աշխատակիցների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց քննարկում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ իրականացվող երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագրի վերաբերյալ: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Բարի նորամուտ թիվ 7 կրթօջախ 16.06.2017
2017թ. հունիսի 16-ը, որպես հիշարժան օր, ընդմիշտ կմնա Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասի տարեգրությունում: Այդ օրը մեծ հանդիսավորությամբ, տոնական միջոցառումներով կատարվեց թաղամասի բնակչության, դպրոցականների ու մանկավարժների վաղեմի երազանքը. տեղի ունեցավ թիվ 7 դպրոցի հիմնարկեքը: 1988-ի աղետալի երկրաշարժից ի վեր թաղամասի գործող միակ կրթօջախը ավելի քան 28 տարի գոյատևել է հարմարեցված պայմաններում, երեխաների լիարժեք կրթության ու դաստիարակության համար անլիարժեք պայմաններում:
Որոշվեցին հանրակրթության լավագույնները 15.06.2017
Ավանդույթի համաձայն, 2016-2017թթ ուսումնական տարվա ավարտին ամփոփվեցին «Լավագույն տնօրեն», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում մարզային մրցույթի արդյունքները:
Հայկական մեղրարտադրությանը բարենպաստ հեռանկարներ են սպասվում 15.06.2017
Հունիսի 15-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Անասնաբուժական ՊՈԱԿ-ի մասնագետների ուղեկցությամբ Լոռու մարզպետարանում էր «Մուլտի-Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Հայաստանի մեղվապահների ազգային ասոցացիայի նախագահ, ավելի քան 40 տարի ազգային մեղվաբուծության ոլորտում բարենորոգումներ իրականացրած Ռոզա Ծառուկյանը, որը հանդիպում ունեցավ մարզի մեղվաբույծների հետ: