Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ճանաչողական այցով գտնվում էր Լոռու մարզում

03.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին աշխատանքային եռօրյա այցի ընթացքում ուղեկցում էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաները
Օձուն խոշորացված համայնքում նախարարը հանդիպեց բնակիչների, վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ, լսեց նրանց առաջարկություններն ու խնդիրները, որոնք վերաբերվում էին գյուղատնտեսությանն ու ճանապարհաշինությանը, կրթական ու սոցիալական ոլորտներին: Նախարարը հորդորեց պատասխանատվությամբ վերաբերվել նախ և առաջ իրենց հարկային պարտավորություններին՝ ընդգծելով, որ նաև այդ ցուցանիշներից է կախված համայնքների համաչափ և արդյունավետ զարգացումը, տեղական խնդիրների հետևողական լուծումը
Բնության առանձնահատկություններով ու առավելությամբ աչքի ընկնող Ալավերդու տարածաշրջանի համայնքերում մեծ են հետաքրքրություններն ու հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։ Այս առումով նրանց համար առաջնային կարևորություն ունեն միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհները
Հանդիպում տեղի ունեցավ նաև Ալավերդի քաղաքում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնակիչների հետ նախարարն ու Լոռու մարզպետը քննարկեցին Ալավերդու զբոսաշրջային արահետների ծրագրային մոտեցումները, խոսեցին արդյունաբերական քաղաքի բնապահպանական ու

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00