Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրվեցին մարզի մանկավարժները 05.10.2017
Ուսուցիչների միջազգային օրն այն եզակի տոներից է, որն առանձնակի երախտագիտությամբ է նշում յուրաքանչյուր քաղաքացի՝ սիրով հիշելով, իր մանկավարժներին, իր առաջին ուսուցչին: Այն շնորհակալական խոսքեր հնչեցնելու ևս մեկ հրաշալի ու սպասված առիթ է: Տոնը երբևէ չի անտեսվում նաև մարզային իշխանությունների կողմից:

Լոռու թիմը հանրապետական խաղերի երկրորդ մրցանակակիր 04.10.2017
Վանաձորի քաղաքապետարանի թեթև ատլետիկայի մարզադպրոցի մարզադահլիճում այսօր տեղի ունեցավ գյուղական մարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցասպարեզում էին հանրապետության 10 մարզերի աղջիկների(16 և ավելի տարեկաններ) և տղաների (20 և ավելի տարեկաններ) հավաքական թիմերը, որոնք պայքարի մեջ մտան 60,100, 500 և 1000 մետր վազքատարածություններում, տեղից հեռացատկ, թենիսի գնդակի նետում, ձգում մրցաձևերում:

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 8-ին 03.10.2017
Հոկտեմբերի 8-ին, ժամը 11-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը և գյուղմթերքների տոնավաճառ:

Խորհրդակցություն կրթության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ 03.10.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ:

Տարեցների միջազգային օրը լի էր անակնկալներով 03.10.2017
Տարեցների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ոչ միայն շնորհավորական խոսք, բարեմաղթանքներ հղեց մարզի տարեցներին, այլև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պաշտոնյաներին հանձնարարեց այցելել նրանցից ոմանց, քաջալարել, հանձնել նվերներ:

Ասուլիս նվիրված 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներին, առաջիկա խնդիրներին 29.09.2017
Սեպտեմբերի 28-ին մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը նվիրված 2017 տնտեսական տարվա անցած ժամանակամիջոցի արդյունքներին, ընթացիկ և կանխատեսված ոլորտային ծրագրերին: