Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ալավերդում կհիմնվի «Կանանց սենյակ»՝ համայնքային ծառայությունը 15.03.2018
Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության համայնքային սոցաշխատող Արմինե Շախկյանի մասնակցությամբ վրացական կողմի հրավերով եռօրյա այցով Աջարիայի ինքնավար հանրապետությունում էր, որի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց Բաթումիում անցկացված միջազգային Կանանց բիզնես ֆորումին և ծանոթացավ Բաթումիի, ինչպես նաև Քեդա խոշորացված համայնքում MERSI-CORPS կազմակերպության կողմից ստեղծված և շվեյցարական կառավարության դրամաշնորհային ծրագրով գործող «Բաց տարածություն հասարակություն համար-կանանց սենյակ» համայնքային ծառայությունների գործունեությանը, քանի որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ նպատակ կա նման կենտրոն հիմնել առայժմ նաև Ալավերդի խոշորացված համայնքում: Նման կենտրոն գործում է նաև Աջարիայի Դմանիսի խոշորացված համայնքում:

Անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 15.03.2018
Այսօր Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 2 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կազմակերպող և համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է. ընդգրկված են ոլորտային պատասխանատուներ, շահագրգիռ անձինք:

Անցկացվեց քաղաքացիների ընդունելություն 15.03.2018
Այսօր Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 2 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզի ղեկավարը ծանոթացավ օլիմպիադայի մարզային փուլի ընթացքին 14.03.2018
Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է փետրվարի 24-ին և կշարունակվի մինչև մարտի 16-ը: Օլիմպիադաներն անց են կացվում Վանաձորի թիվ 3 և 4 հիմնական դպրոցներում: Արդեն իսկ անց են կացվել օլիմպիադաներ մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն, ռուսաց լեզու առարկաներից: Այսօր Վանաձորի թիվ 3 դպրոցում օլիմպիադա է անցկացվում օտար լեզուներից (անգլերեն, գերմաներերն, ֆրանսերեն), որին մասնակցում է 56 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքին ծանոթացավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Օրը լի էր անակնկալներով 13.03.2018
Այս տարի ևս Կանանց միջազգային օրվա նախօրյակը լի էր գեղեցիկ անակնկալներով: Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի նախասրահում: Մարզի ղեկավարի՝ Արթուր Նալբանդյանի կողմից մեծարվեցին և ջերմ շնորհավորանքների արժանացան 32 վաստակաշատ մանկավարժներ և մշակութային, սպորտային գործիչներ մարզի տարածաշրջաններից: