Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարան և Հայկական Կարիտաս համագործակցությունը կամրագրվի համաձայնագրով

29.03.2019

Մարտի 29-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Կազմակերպության «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը, մարզի ղեկավարին ներկայացնելով այցի նպատակը, նշեց, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում: Կարևոր ծրագրերին անդրադառնալով՝ նա մատնանշեց Վանաձորում և Տաշիրում «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին, միգրացիային, տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:

Զ. Աղայանը մասնավորապես նշեց, որ 2015թ.-2018թ.թ. Լոռու մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվել է  «ԱՐԱՄԱԶԴ» ծրագիրը, որի նպատակն է եղել նպաստել սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ համայնքի հիմնական դերակատարների ներուժի զարգացման միջոցով:

Որպես նշված ծրագրի տրամաբանական շարունակություն՝ 2018թ. հեկտեմբերին մեկնարկել է  «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծարգիրը, որը ևս նախատեսվում է իրականացնել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խոցելի համայնքներում:

-Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքների երիտասարդների համար կայուն զարգացման հնարավորությունները, համայնքի կարևոր դերակատարների միջև գործընկերությունը միջոլորտային համագործակցության և մասնակցության ակտիվացման միջոցով: Ինչպես նաև՝ խթանել մարզերի սահմանամերձ համայնքներում տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի հզորացման, ձեռնարկատիրական գործունեության քաջալերման, զբաղվածության աջակցման, քաղաքացիական մասնակցության մոբիլիզացման և համագործակցության ամրապնդման միջոցով՝ ի շահ երիտասարդների,- նշեց Զ. Աղայանը: 

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կուսուցանվի սուբվենցիոն ծրագրեր գրելու ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24