Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզի Դարպաս համայնքում գործող հակակարկտային ցանցերի արտադրամասը միակն է տարածաշրջանում 17.09.2018
2018 թվականի հունիսի 21-ին կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել էր «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Աշխատանքային խորհրդակցություն 17.09.2018թ. 17.09.2018
Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Լոռու մարզպետի ղեկավարությամբ 14.09.2018
Համաձայն «Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018թ. հիմնական միջոցառումների պլանի» սեպտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ իրականացվեց «Լոռու մարզի անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ է նշանակվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Կարեն Հովհաննիսյանը:

Հանդիսավորությամբ բացվել է Մոր և մանկան այգու խաղահրապարակը 13.09.2018
Լոռու մարզպետարանի հարևանությամբ գտնվող Մոր և մանկան այգու կառուցումը իրականացվել է մարզպետարանի առաջարկությամբ՝ ներկայացված հրատապ ծրագրի շրջանակում: Այգու շինարարությունը նախատեսված էր երկու փուլով՝ 27 մլն. դրամ ընդհանուր արժեքով: Առաջին փուլում ծախսվել է 13 միլիոն դրամ: 3000 քմ. տարածքում իրականացված աշխատանքներին երկրորդ փուլով նախատեսված էր ավելացնել լուսավորության համակարգ, զուգարաններ և ժամանցի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Լոռու մարզում սեպտեմբերի 8-ին իրականացված համապետական շաբաթօրյակի աշխատանքների ամփոփ տեղեկություն 11.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակին մասնակցել են մարզի բոլոր 56 համայնքները: Աշխատանքներին մասնակցել են համայնքներում գործող բոլոր համայնքային և մարզային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, այդ թվում կրթական և առողջապահական ընկերությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները և բնակչութունը: