Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 19.11.2018
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետ Ա. Ղուկասյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում իր ունեցած հանդիպումների և աշխատանքային քննարկումների մասին:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ 19.11.2018
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:

Մարզպետը հաղորդակից դարձավ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին 16.11.2018
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի մշակութային խնդիրներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզային գրադարանում հանդիպում ունեցավ մշակութային գործիչների հետ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ժամանակ գտնելու և հանդիմանը մասնակցելու համար՝ մարզպետը նշեց, որ պատրաստ է ուժերի ներածին չափով օգտակար լինել ոլորտի խնդիրների հաղթահարմանը:

Չինական «Նյու իդա» ընկերությունը Կաթնաղբյուրում ջրի գործարան կառուցի 16.11.2018
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց չինական «Նյու իդա» ներդրումային ընկերության տնօրեն Լուո Գանգին, գլխավոր կառավարիչ Աին Ճենփին՝ կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագրին ծանոթանալու նպատակով:





