Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մարզային փուլը 09.04.2018

Օրերս Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը: Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջանների (Վանաձոր քաղաքը՝ Գուգարքի հետ) հաղթող թիմերը: Աշակերտները մրցեցին վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ մրցաձևերում:

Ապրիլի 14-ին՝ համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 14-ին՝ համապետական շաբաթօրյակ 09.04.2018

Լոռու մարզի հարգարժան բնակիչներ 2018 թվականի ապրիլի 14-ին՝ > ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական չորրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:

ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկը տրվել է

ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկը տրվել է 09.04.2018

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ, աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանն ապրիլի 9-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի ՀԿ-ների, երիտասարդական կազմակերպությունների, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտնեցին ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկի մասին:

Լոռու մարզպետարանը և Ազգային սոցիալական բնակարանայաին ասոցիացիան կհամագործակցեն «էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով

Լոռու մարզպետարանը և Ազգային սոցիալական բնակարանայաին ասոցիացիան կհամագործակցեն «էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով 09.04.2018

Լոռու մարզպետարանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի իրականացման նպատակով:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության  նախարարը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 07.04.2018

Ապրիլի 6-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի առողջապահության, սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի թիվ 2 «Գուգարք» համաբուժարանում, որին մասնակցում էին մարզի համաբուժարանների տնօրենները, բուժաշխատողները: Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, պատասխանեց ներկաների հարցերին:

Լոռու մարզպետ. «Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է». մարզպետարանում հյուրընկալվեցին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները

Լոռու մարզպետ. «Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է». մարզպետարանում հյուրընկալվեցին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները 07.04.2018

Դպրոցականների այցերը մարզի գլխավոր կառույց շարունակվում են, և այսօր մարզպետարանում հյուրընկալվել էին Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրենի և դասղեկի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, որից հետո աշակերտներին իր աշխատասենյակում հյուրընկալեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49