Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այս տարի նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, իսկ փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում տոնվում է՝ որպես Դիվանագիտական աշխատողի օր։ Այս կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրու Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանեվը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հյուրեր:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մարզի ղեկավարին էր միացել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Պաշտոնյաները ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նաև Թեղուտի հանքավայրում:

Լոռու մարզը կունենա զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագիր 04.02.2022
Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ իրականացրել է Քաղաքացիների ձայնը և գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում ծրագիրը, որի շրջանակներում, մասնագետների ուսումնասիրությունների հիման վրա, մշակվել է Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական առաջարկ ուղեցույց։ Ծրագրի նպատակն է օգնել ՏԻՄ-երին հասկանալու համայնքների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները տուրիզմը համայնքներում զարգացնելու համար։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանին, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանին և կազմակերպության հայաստանյան գործընկեր Սարգիս Մարկոսյանին: Ողջունելով հյուրերին՝ մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց ասոցացիայի ներկայացուցիչներին մարզին շարունակաբար աջակցելու համար: -Ֆրանսիան մեզ՝ հայերիս համար շատ հոգեհարազատ երկիր է։ Մենք պատրաստակամ ենք շարունակել գործակցել Ձեզ հետ տարբեր ծրագրերի շուրջ և աջակցել իրականացվող աշխատանքներին,-ասաց նա։

Մեկնարկել են զարգացման նոր հնարավորություններ մարզի 7 բնակավայրերում 03.02.2022
Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը։

Լոռու մարզպետարանի վարչությունների և բաժինների համառոտ ամփոփ հաշվետվություն՝ ասուլիսի համար (2021թ.) 01.02.2022
Քաղաքաշինություն ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզում «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովում» ծրագրի շահառու հանդիսացող 153 ընտանիքների բնակապահովման համար Լոռու մարզպետարանին հատկացվել է ավելի քան 2 մլրդ 635 մլն դրամ: Լոռու մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարարական կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նրանցից 127 շահառու ընտանիքների համար կառուցվել են բնակելի տներ. աշխատանքներն ավարտված են, իսկ 26 տների մասով դեռևս կատարվելիք աշխատանքներ կան:



