Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծաղիկներ և շնորհակալագրեր՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ

Ծաղիկներ և շնորհակալագրեր՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ 07.03.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր կրթության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառների վաստակաշատ կանանց։ Մարզպետը շնորհավորեց նրանց Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ անչափ մեծ է մարզի կանանց դերակատարությունը ու ներդումը բոլոր ոլորտներում: - Այստեղ ներկա են այն կանայք, ովքեր իրենց ոլորտներում աչքի են ընկել առանձնակի նվիրվածությամբ, հոգատարությամբ ու աշխատանքի նկատմամբ բացառիկ պատասխանատվությամբ։

Շնող խոշորացված համայնքն այևս գազաֆիկացված է

Շնող խոշորացված համայնքն այևս գազաֆիկացված է 04.03.2022

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այևս գազաֆիկացված են։ Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է գտնվել կապույտ վառելիքի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ_կառավարությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի տնօրինությանը այս չափազանց կարևոր ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը․

Մարզի ղեկավարը  շնորհակալություն հայտնեց «Կարո Հովագիմյան» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ իրականացվող ծրագրերի համար

Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Կարո Հովագիմյան» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ իրականացվող ծրագրերի համար 03.03.2022

«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամ ստեղծվել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն կրում է մերօրյա հերոս՝ սերժանտ Կարո Սարկիսի Հովագիմյանի անունը, ով 44-օրյա պատերազմի նահատակներից է։ Փորձելով հաղթահարել իրենց վիշտը՝ անմահ հերոսի ծնողները ստեղծել են «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը՝ բժշկելու առաքելությունը։ Այդ նպատակի համար ներդրվել են զոհված զինվորի աջակցության համար պետության կողմից տրամադրված, թոշակի և մահվան նպաստի բոլոր գումարները, ինչպես նաև Կարոյի մահվան առիթով հավաքված մասնավոր այլ գումարային նվիրատվությունները՝ այդ բոլորը ծառայեցնելով բարեգործության նպատակին։ Հիմնադրամը մեծեծավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզում՝ աջակցելով Վանաձորի և Ստեփանավանի տարածաշրջանի անապահով ընտանիքներին։

Ուռուտի միջնակարգ դպրոցում երկու դասասենյակ անվանակոչվեց հերոսներ Վանիկ Խաչատրյանի  և Արթուր Ժամհարյանի անուններով

Ուռուտի միջնակարգ դպրոցում երկու դասասենյակ անվանակոչվեց հերոսներ Վանիկ Խաչատրյանի և Արթուր Ժամհարյանի անուններով 03.03.2022

Ուռուտի միջնակարգ դպրոցում այսուհետ երկու դասասենյակ կկրեն դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված հերոսներ ժամկետային զինծառայող Վանիկ Խաչատրյանի և պայմանագրային զինծառայող Արթուր Ժամհարյանի անունները, իսկ դասասենյակներում ստեղծված անկյունները կպատմեն նրանց սխրանքների մասին՝ ռազմահայրենասիրական արթուն վկաներ հանդիսանալով սերունդների համար։

Մարզպետին կից կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ

Մարզպետին կից կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ 01.03.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, քաղհասարակության ներկայացուցիչները հրավիրվել էին հանդիպման, որի նպատակն էր ՀԿ-ների միջազգային խորհրդանշական օրն անդրադառնալ մարզի փորձառու և նորաթուխ կազմակերպությունների գործունեությանը, համատեղ հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզային իշխանությունների հետ համագործակցության ընդլայնմանը, մարզի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ովքեր գործի բնույթով առավել սերտորեն են համագործակցում հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը 28.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ նախարարը ողջ օրվա ընթացքում հետևել է Լոռու մարզի փրկարարական վարչության, մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներին։ Նրանց ուղեկցել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցներ, ոլորտի պատասխանատուներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 18:39:59