Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ Պարնիի հրշեջ-փրկարարական հենակետի կամավորներն անցկացրեցին առաջին հատուկ տակտիկական վարժանքը

06.04.2022

Ինչպես հայտնի է, Ավստրիական կարմիր խաչի հովանավորությամբ, Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրում ստեղծվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որում ընդգրկված կամավորների առաջին հատուկ տակտիկական վարժանքն անցկացվեց այսօր՝ Շիրակամուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տարածքում։ Վարժանքն իրկանացվում էր ԼՄՓՎ հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողների հետ համատեղ և կրում էր «Ուժեղ երկրաշարժի ժամանակ աշակերտների և ուսուցիչների պաշտպանության կազմակերպում և իրականացում» խորագիրը։
Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԱԻ նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Վերմիշյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Ավստրիական կարմիր խաչի դիտորդները, ՀԿԽԸ Լոռու մարզային կազմակերպության պատասխանատուները, Սպիտակ խոշորացված համայնքի ներկայացուցիչներ։
Ուսումնավարժության ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվեցին պատշաճ կերպով։ Դիտորդական խումբը ուսումնավարժությունն արժանացրեց բավարար գնահատականի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53