Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պատանեկան բաց առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հերոսների

04.04.2022

Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։ Արցախյան մարտերին մասնակցել են աթլետիկայի դպրոցի սաներից շատերը, նրանցից 3-ը զոհվել են։ Առաջնությանը ներկա էին նաև զոհված մարզիկների հարազատները։
Մրցույթի նպատակն էր նաև ի հայտ բերել մարզադպրոցի լավագույն սաներին՝ հավաքական թիմերում ընդգրկելու համար և նպաստել մարզիկների վարպետության աճին։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը․
- Այս առաջնությունն առիթ է, որ մեկ անգամ ևս հիշենք ու գնահատենք մեր զինվորների սխրանքը և վառ պահենք հերոսացած մարզիկների հիշատակը, հաղթական ելույթներ եմ մաղթում ձեզ,- ասաց Հ․ Ավետիսյանը։
Առաջնությանը մասնակցեցին Վանաձորի, Գյումրու, Արտաշատի, Կապանի, Երևանի մարզադպրոցների շուրջ 200 մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր տարիքային խմբերում հանդես գալով 32 մրցաձևերում։
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53