Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐՈւԹՅՈւՆ 09.03.2022
Լոռու մարզպետարանը մարզում գործող և ծրագրեր իրականացնող ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին մարտի 10-ին, ժամը 11․00-ին հրավիրում է քննարկման՝ մարզպետին կից՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով։ Հանդիպումը տեղի կունենա Լոռու մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում։

Աշխատանքային խորհրդակցություն 09.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։ Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։

Լոռու մարզպետը շնորհավորեց ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի աշխատակցուհիներին 09.03.2022
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ և կորոնավիրուսային համավարակի պայմաններում բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով և ծաղիկներով պարգևատեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանին, համաճարակաբան Մարիանա Վարդումյանին և մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Լուսինե Գևորգյանին։ - Դուք անմնացորդ նվիրումով, մեծ պատասխանատվությամբ և գերծանրաբեռնվածությամբ եք աշխատում՝ օգնելով յուրաքանչյուրիս արդյունավետ պայքար մղել համավարակի դեմ։ Վստահ եղեք, որ մենք տեսնում և գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքը,- ասաց Լոռու մարզպետը՝ նրանց մաղթելով քաջառողջություն և մասնագիտական նորանոր վերելքներ։

Պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրվեցին համակարգիչներ 09.03.2022
DAV Social ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և հարակից տարածքներում պատերազմի հետևանքով տուժած դպրոցահասակ երեխաների և դեռա-հաս¬ների համար մտադիր է անվճար առցանց արտադասարանական պարապմունքների ծրագիր իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր դպրոցական հնարավորություն կունենա մասնակցելու մասնագիտացված մանկավարժների կողմից վարվող արտադասա-րանա¬կան պարապմունքների: Վերջինիս միանալու նպատակով ընկերու¬թյունը ՀՀ Լոռու մարզում բնակվող և պատերազմի հետևանքով տուժած, դպրոցահասակ երեխաներ ունեցող 2 ընտանիքի տրամադրել է համակարգիչներ, որոնք մարզպետի հանձնարարությամբ փոխադրվել են Երևանից։ Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը համակարգիչները հանձնեց շահառուներին:

Մարզպետը ճանաչողական այցով եղավ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մանաճյուղում 09.03.2022
Ընկերության ղեկավար Սամվել Պետրոսյանի հրավերով՝ մարզպետ Արամ Խաչատրյանն այցելեց Վանաձորում ինժեներ-ծրագրավորման ոլորտում ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալող «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության մասնաճյուղում։ Մարզպետին ուղեկցում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։ Նրանք շրջեցին գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատանքներին։ 70 աշխատակցից կազմված թիմը տարբեր նախածրագրեր է իրականացնում ավելի քան 80 երկրում։

Մարզի ղեկավարը շնորհավորեց «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթի հաղթողներին 07.03.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 7-ին հյուրընկալել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող-2021» մրցույթում հաղթող ճանաչված 3 լոռեցի ուսանողներին` Անահիտ Ազարյանին, Նարեկ Հովհաննիսյանին և Անժելա Ազարյանին։ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ազարյանը «Լավագույն ուսանող-2021» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է 1-ին տեղը։ Մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտական ոլորտում 2-րդ տեղը նվաճել է ՎՊՀ-ի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը, իսկ հասարակագիտության ոլորտում պատվավոր 2-րդ տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Աշոտի Ազարյանը։



