Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի 10.05.2021
Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի բակում բացվեց «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ շրջանավարտներ Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներ Արթուր Սիմիկյանի, Արեն Առաքելյանի, Վարդան Ավետյանի և մյուսների: Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, զոհվածների ծնողներն ու հարազատները, պատերազմի մասնակիցներ, զոհված տղաների զինակից ընկերներ: Պուրակում հանդիսավոր կերպով բացվեց տղաների նկարը և ցուցանակը, տնկվեցին անվանական ծառեր։

Երկրապահի օրը՝ առաջնորդարանի բակում 10.05.2021
Երկրապահի օրվա առթիվ մարզային իշխանությունները՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր իրենց խոնարհումը հայտնեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Մայիսի 8-ն ամբողջությամբ նվիրված էր նրանց: Վաղ առավոտյան Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում` Շուշիի խաչքարի մոտ, կատարվեց հոգեհանգստյան կարգ և ոգեկոչման արարողություն` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բազմաթիվ քաղաքացիներ:

Զորիկ Պողոսյանը համաշխարհային նոր ռեկորդը նվիրեց արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին 10.05.2021
Մայիսի 8-ին Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար,փ/ծ սերժանտ Զորիկ Պողոսյանը (Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն,Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր) Վանաձոր քաղաքում տեղադրված Զոր.Անդրանիկի հուշարձանի մոտ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ-նվիրված արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին. 210 կգ ուսերի վրա կքանիստ վիճակում պահելով 15 վրկ., հետո կանգնել և նորից կքանստել ու բարձրանալով: Միջոցառմանը և ռեկորդի գրանցմանը ներկա էին փոխմարզպետներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը,քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՓԾ տնօրենի տեղակալ,փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՄՓՎ պետ,փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և ուրիշները:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում 10.05.2021
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։ Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև։
«ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10.05.2021
Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը դեռևս 2020 թվականին մեկնարկել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։

Մարզի կին վետերանները՝ մարզի ղեկավարի ուշադրությանն կենտրոնում 10.05.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը հյուրընկալվել էր Վանաձորի վետերանների խորհրդում: Ա Ռևազյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից վետերան կանանց շնորհավորել, բարեմաղթանքների հետ մեկտեղ՝ ծաղիկներ ու դրամական պարգևներ է փոխանցել Անգելինա Սրապյանին, Գենրիետտա Մխիթարյանին և Աննա Սոռոկինային: Նույն օրը նաև տեսակապ է հաստատվել ԱՊՀ երկրների վետերանների հետ: