Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2021

Սիրելի՛ լոռեցիներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին` շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, Հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունք էր այն փառավոր հերոսամարտերի, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, որոնք դարձան հայոց անկոտրում ոգու խորհրդանիշ: Այդպիսով, հիմք դրվեց դարերով երազած ազգային պետականության: Այն թանկ ու գնահատելի է բոլոր սերունդների համար: Այն առավել քան նվիրական է մեր սերնդի՝ ժամանակակիցներիս համար:

Աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը 27.05.2021

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին առողջապահության նախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին առնչվող հարցեր։ Կարևորելով պատվաստումների իրականացման գործընթացը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այն առաջնային դերակատարություն ունի հանրության առողջության պահպանման գործում.

Լոռու և Գեղարքունիքի մարզերի  դպրոցները նույնպես կընդգրկվեն «Ազգային դպրոցական սննդի» ծրագրում

Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները նույնպես կընդգրկվեն «Ազգային դպրոցական սննդի» ծրագրում 25.05.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպվել էր «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» խորագրով, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն, Լոռու և Գեղարքունիքի մարզպետարանների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական և միջազգային կառույցների անդամներ, բարերարներ:

ՀԱՐԳԵԼԻ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ! 24.05.2021

Սիրով հրավիրում ենք Ձեզ մայիսի 25-ից 27-ը մասնակցելու REST-HOTEL HoReCa Expo-Forum 2021 ցուցահանդեսին, որտեղ 3 օրերի ընթացքում հնարավորություն կունենաք ներկայացնել Ձեր ապրանքատեսականին կամ ծառայությունները հյուրանոցառեստորանային ոլորտի 750 խոշորագույն կազմակերպությունների ղեկավար անձնակազմին անմիջապես: Տարին մեկ անգամ այն միավորում է ոլորտի մասնագետներին և ղեկավարներին մեկ վայրում, հնարավորություն տալով հյուրընկալության ոլորտի կազմակերպություններին արդյունավետ կերպով ձեռք բերել նոր գործընկերներ, իսկ սպասարկող կազմակերպություններին՝ ներկայացնել իրենց արտադրանքը և ծառայությունները ոլորտի մեծաթիվ ներկայացուցիչներին:

Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու  Լեռնապատ համայնքի 5000- ից ավել բնակիչներ շուտով կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ

Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000- ից ավել բնակիչներ շուտով կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ 21.05.2021

24-ժամյա գրաֆիկով խմելու ջուրը շուտով կհասնի Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000- ից ավել բնակչի: Մարզում ընդհանուր աշխատանքների իրականացման համար կներդրվի 6 մլն 963 հազար եվրո՝ Կառավարության, KFW բանկի և Եվրոպական միության կողմից: Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգում է ՏԿԶ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանի վստահեցմամբ նման ծավալի աշխատանքներ վերջին տարիներին չէին իրականացվել:

Մարզի թվով 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ ՀՖՖ-ի կողմից անցան վերապատրաստման դասընթաց, իսկ դպրոցները մարզագույք ստացան

Մարզի թվով 20 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ ՀՖՖ-ի կողմից անցան վերապատրաստման դասընթաց, իսկ դպրոցները մարզագույք ստացան 21.05.2021

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը Լոռու մարզում: 2020 թվականից ՈՒԵՖԱ-ն սկսել է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի աջակցման քառամյա փուլ՝ նպատակ ունենալով դպրոցներում ֆուտբոլ առարկան դարձնել մասսայական և հասանելի բոլորին: Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է իրականացնել կրթական ծրագրեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-16 16:39:40