Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր: Վերջինս հանրապետությունում այն եզակիներից է, որտեղ ստացիոնար բուժում է իրականացվում: Այստեղ արտահիվանդանոցային հսկողություն է սահմանված ավելի քան 5000 բնակչի նկատմամբ, միջինում ստացիոնար բուժում է ստանում 20-25 հիվանդ: Մարզի ղեկավարին Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Արթուր Ղուլիջանյանը ներկայացրեց բուժում ստացող անձանց կենցաղային և հանգստի պայմանները, առկա դեղորայքային հագեցվածությունը, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրները: Ըստ տնօրենի՝ բուժհաստատությանը խիստ անհրաժեշտ է նյարդաբան մասնագետ: Ջանքեր են գործադրում մասնագետի ներգրավման ուղղությամբ:

«Իմ համայնքը» խորագրով նկարչական մրցույթը կայացավ 13.08.2021
Լոռու մարզպետարանի աջակցությամբ, Գազանճեանի հիշատակի «ՀՈԳԱԼ» հիմնադրամի հովանավորությամբ և Լիլիա Աբրահամյանի առաջարկությամբ դեռևս շուրջ մեկ ամիս առաջ նախաձեռնություն էր ցուցաբերվել անցկացնել նկարչական մրցույթ՝ «Իմ համայնքը» խորագրով: Այսօր Վանաձորի նախկին մանկատան դալիճում անցկացվեց մրցույթի եզափակիչ փուլը, որին մասնակցում էին Լոռու մարզի թվով 25 համայնքների 7-12 տարեկան երեխաներ, ովքեր հաղթող էին ճանաչվել համայնքներում անցկացված նախնական փուլում:
Հայտարարություն 13.08.2021
2021թ. օգոստոսի 13-ի հրավիրված Լոռու մարզի խորհրդի նիստը հետաձգվել է: Մարզի խորհրդի նիստի կայացման օրի, ժամի և վայրի մասին տեղեկատվությունը լրացուցիչ կտրամադրվի:

Ոռոգման համակարգ՝ Ծաղկաբեր համայնքում 13.08.2021
Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ Ծաղկաբեր համայնքում: Ծրագրի արդյունքում կապահովվի 30 հա տնամերձ հողամասերի ոռոգումը: Համակարգը կունենա ընդհանուր 1400 մ երկարություն և կկառուցվի երկաթ-բետոնե հավաքովի վաքերի միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 33.4 մլն դրամ է, որից 21.7 մլն դրամը՝ պետական և 11.7 մլն դրամը` համայնքային ներդրում է: Շահառու է մոտ 900 բնակիչ:

Մարզահրապարակ և խաղահրապարակ՝ Մարգահովիտ համայնքում 11.08.2021
ՀՀ ճապոնիայի դեսպանատան ֆինանսական ներդրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ Մարգահովիտ համայնքում կառուցվել է մարզահրապարակ և խաղահրապարակ՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լավ կրթական միջավայր և խրախուսել առողջ ապրելակերպը համայնքում: Աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության Grassuoots ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 19 հազար ԱՄՆ դոլար:

Ճանապարհի սալարկում՝ Ծաղկաբեր համայնքում 10.08.2021
Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի Ծաղկաբեր համայնքի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը: Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 20.3 մլն դրամ է, որից 13.2 մլն դրամը՝ պետական և 7.1 մլն դրամը` համայնքային ներդրում է: Նախատեսվում է տուֆ քարով սալարկման միջոցով վերանորոգել ընդհանուր 348 մ երկարությամբ և միջինը 4.5 մ լայնությամբ ճանապարհ: Ծրագրի շահառու է համայնքի ողջ բնակչությունը՝ 390 տնային տնտեսություն: