Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առցանց կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Առցանց կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին 13.09.2021

Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվե էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում: Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։

Պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ

Պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ 09.09.2021

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ այսօր Լոռու մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Սպիտակ, Գուգարք, Ստեփանավան համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների ներկայացուցիչներ, համակարգի աշխատակիցներ, վետերաններ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված փրկարարների հիշատակը: Իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

ՔՈԱՖ-ը Դեբետում և հարևան գյուղերում բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկում

ՔՈԱՖ-ը Դեբետում և հարևան գյուղերում բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկում 09.09.2021

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ ՔՈԱՖ-ը, շարունակում է մեծածավալ ծրագրեր իրականացնել Լոռու մարզում: Դեբետում նախատեսվում է հիմնովին կառուցել տարածաշրջանային հանրակրթական դպրոց, որը եզակի կլինի տարածաշրջանում՝ ընձեռելով հարմարավետ պայմաններում կրթվելու մեծ հնարավորություններ տարածաշրջանի երեխաներին: Կշարունակվի համայնքի համար արդեն իսկ մշակված տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, կբարեկարգվեն համայնքի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, կկառուցվեն նորերը, կլուծվի աղբահանության խնդիրն ինչպես Դեբետի, այնպես էլ՝ հարևան համայնքների համար, կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը, կհիմնվեն կանգառներ:

Սպիտակի ԲԿ-ն համալրվեց ժամանակակից ռենտգեն սարքավորումով

Սպիտակի ԲԿ-ն համալրվեց ժամանակակից ռենտգեն սարքավորումով 08.09.2021

Այսօր ԱՄՆ դեսպանի Լոռու մարզ այցի շրջանակներում այցելություն կատարվեց նաև Սպիտակի ԲԿ-ի համաբուժարան: Հայաստանում նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից Սպիտակի ԲԿ-ի համաբուժարանին տրամադրվել է 255․000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պատկերագրման սարք: Սարքավորման բուժսենյակի բացման պաշտոնական արարողությանն մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, ինչպես նաև Լոռու մարզպետարանի և դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր:

Պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ

Պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ 08.09.2021

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ այսօր Լոռու մարզային փրկարարական վարչությունում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Սպիտակ, Գուգարք, Ստեփանավան համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների ներկայացուցիչներ, համակարգի աշխատակիցներ, վետերաններ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված փրկարարների հիշատակը: Իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին  Մ. Թրեյսիին

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին 07.09.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսիին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտնյաներ: Ողջունելով տիկին դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը, դեսպանատանը մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ մասնավորապես ուղղված առողջապահության, կրթության, տնտեսության, զբոսաշրջության, ՏԻՄ և մի շարք այլ ոլորտների զարգացմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 17:32:13