Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շնորհակալագրերով պարգևատրվեցին բարերարները 17.09.2021
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը վերջերս անվանակոչվեց արցախյան 44-օրա պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի անունով, դպրոցի սաներ հանդիսացող զոհված զինծառայողների անուններով կոչվեցին նաև դասասենյակներ: Կրթօջախի մի խումբ շրջանավարտներ էլ նախաձեռնություն ցուցաբերեցին և աջակցեցին այդ դասասենյակների վերանորոգմանը: Բարձր գնահատելով նման աջակցությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց Արմեն Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Մհեր Մանուկյանին և Գոռ Միկինյանին:

Արևաշող համայնքի կենտրոնական ճանապարհը կհիմնանորոգվի 17.09.2021
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով այս տարի նախատեսվում է վերանորոգել համայնքի կենտրոնական ճանապարհի 251 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածը` ասֆալտապատման միջոցով: Ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 15.44 մլն դրամ, որից 5.4 մլն դրամը՝ պետական, 10.04 մլն դրամը համայնքային ներդրումն է: Ծրագրի շահառու է մոտ 3100 բնակիչ:

Մեդալներ՝ զոհված հերոսների և շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի հարազատներին 15.09.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության Լոռու մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով հետմահու պարգևատրեցին լոռեցի զինծառայողների ընտանիքների: - Խոնարհվում եմ բոլորի առջև, Ձեր որդիներն իրենց կյանքի գնով մեզ կյանք նվիրեցին՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն: Նրանց սխրանքն անգնահատելի է: Ցավն ու վիշտ մեր հոգիներում է, բայց պարտավոր ենք ուղղել մեր մեջքը: Ձեր կողքին ենք և պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրիդ: Փա՛ռք մեր նահատակներին,- ասաց Ա. Խաչատրյանը:

Մարզի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց վաստակաշատ մանկավարժին 15.09.2021
Մարգահովիտի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Վաստակաշատ մանկավարժն արդեն 30 տարի զբաղեցնում է նաև դպրոցի տնօրենի պաշտոնը: Մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր նրան՝ իր գնահատանքի խոսքը հղելու և շնորհակալագիր հանձնելու: - Դուք գնահատելի ավանդ ունեք Մարգահովիտիմիջնակարգ դպրոցում ուսումնական և կրթադաստիարակչական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Ձեր ղեկավարման տարիներին դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ իրենց ներդրումն են ունեցել կրթության, գիտության, մշակույթի ու արվեստի, ռազմական գործի և միջազգային հարաբերությունների բնագավառներում: Մաղթում եմ հաջողություն մանկավարժական և ղեկավարի Ձեր հետագա բեղմնավոր գործունեության մեջ,- ասաց նա:

Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ 14.09.2021
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Շահումյան և Ֆիոլետովո համայնքների դպրոցների բակերում հիմնվել են ինտենսիվ այգիներ: Այգիների բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի Արամ Գրիգորյանը, հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու համայնքի բնակիչներ։ Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջույնի խոսք հղեց Արամ Գրիգորյանը.

Հանդիսավորությամբ բացվեց «Made in Kurtan» արտադրամասը 14.09.2021
«Made in Kurtan». այսուհետ այս բրենդը ճանաչելի է դարձնելու ոչ միայն արտադրվող հագուստը, այլև Ստեփանավանի տարածաշրջանում ծվարած այն փոքրիկ համայնքը, որտեղ արտադրվում է այն: «Աստղիկ» բարեգործական, հոլանդական «Մենսենքինդերեն» հիմնադրամների, հոլանդացի բարերարների աջակցությամբ՝ հագուստի արտադրության երբեմնի ավանդույթներ ունեցող այս բնակավայրում բացվել է կարի փոքրիկ արտադրամաս, սակայն այն հասցրել է ճանաչելի դառնալ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում և այս ամենը «Աստղիկ» հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի համառ ջանքերի ու նվիրումի շնորհիվ: Արտադրամասում ներկայում աշխատում է 7 կին՝ հնարավորություն ունենալով հոգալու ընտանեկան հոգսերը և սա մեծ աջակցություն է փոքր համայնքի համար: