Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշարի եզրափակիչ փուլը 13.05.2022
Այսօր Վանաձորի մարզապալատում անցկացվեց «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշարի եզրափակիչ փուլը՝ ֆուտբոլ մարզաձևից։ Այս դիտարժան մրցաշարին ներկա էին և մասնակից թիմերին ոգևորում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզասերներ:

Լոռու մարզպետը պարգևատրեց երկամյա երեխային փրկած քաղաքացուն 12.05.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:
«Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-6–րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հաղթող թիմերը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին էներգաարդյունավետության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Հանրային իրազեկման հանդիպում՝ Ալավերդի համայնքում 12.05.2022
Ալավերդի համայնքում հանրային իրազեկման հանդիպում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

Հանրային իրազեկման հանդիպումներ անցկացվեցին Լոռու մարզի Տաշիր, Սարչապետ և Մեծավան համայնքներում 11.05.2022
««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ այսօր հանրային իրազեկման հանդիպումներ անցկացվեցին Լոռու մարզի Տաշիր, Սարչապետ և Մեծավան համայնքներում: Իրազեկման հանդիպումներն անց էին կացնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյան, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Մասնակցում էին համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները, շահագրգիռ քաղաքացիներ:



