Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ Վահագնաձորում
06.06.2022
Վահագնաձորի հիմնական դպրոցում կազմակերպվել է «Խաղաղություն, կյանք ու արև» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ պաշտոնյաներ, բարերարներ։
Աշակերտներն իրենց երգ ու պարով, երգիծական համարներով ապահովել են ներկաների բարձր տրամադրությունը: Միջոցառման ավարտին փոխմարզպետը և մարզպետի խորհրդականը շրջել են դպրոցում, դիտել աշակերտների ձեռքի աշխատանքները, ծավալել ջերմ ու անմիջական զրույց աշակերտների հետ։
Հովհաննես Ավետիսյանը շնորհավորել է փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթել պայծառ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, անսպառ ժպիտներ:



