Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դարպասի միջնակարգ դպրոցը «Սմարթ» դասասենյակ ունի

Դարպասի միջնակարգ դպրոցը «Սմարթ» դասասենյակ ունի 06.10.2022

Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվեց «Սմարթ» դասասենյակի բացմամբ։ Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։ Դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի դպրոցի կողմից տնտեսված միջոցների հաշվին:

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ 06.10.2022

Այսօր Վանաձորի «ՀԿ կենտրոնում» անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահվության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը համառոտ տեղեկատվություն հաղորդեց այն առաջարկությունների և կարծիքների մասին, որոնք Լոռու մարզպետարանը ներկայացրել է hաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծերի առնչությամբ:

Լոռու մարզպետի տեղակալն այցելել է մարզի տարածքում գտնվող հապալասի ամենաընդարձակ այգին

Լոռու մարզպետի տեղակալն այցելել է մարզի տարածքում գտնվող հապալասի ամենաընդարձակ այգին 05.10.2022

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի ուղեկցությամբ այցելել է բարձրարժեք հապալասի մշակությամբ զբաղվող «Դենդրո Գարդեն» ՓԲԸ։ Փոխմարզպետը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել տարածքում ընկերության ծավալած գործունեությանը և հատապտղի աճեցման մեխանիզմներին։ Ներկայացնելով «Դենդրո Գարդեն» ՓԲԸ-ի ընթացիկ աշխատանքները և զարգացման ծրագրերը՝ ընկերության տեղամասի պետ Կարեն Զալինյանը նշել է, որ 10 հա այգին հիմնվել է 2021 թվականին, անցած տարվա ընթացքում ներդրվել են օրգանիկ ձևով մշակման տեխնոլոգիաներ, անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ։ Այգում բարձրարժեք հապալասի 10 տեսականի կա, որոնք հաջորդ տարվանից բավարար բերքատվություն կապահովեն։

Առողջությանն ընդառաջ. Վանաձորում անցկացվեց միջազգային  առողջապահական գիտաժողով

Առողջությանն ընդառաջ. Վանաձորում անցկացվեց միջազգային առողջապահական գիտաժողով 04.10.2022

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի աջակցությամբ Վանաձորում անցկացրեց առողջապահական գիտաժողով՝ կարևորելով մարզային բժիշկների ներգրավվածությունը արդի կոնֆերանսներին և նպատակ ունենալով բարձրացնել քաղցկեղի մասին տեղեկացվածությունը մարզում: «Առողջությանն ընդառաջ. քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը, բուժումը» թեմայով գիտաժողովը վարում էին միջազգային հեղինակավոր բժիշկներ Երևանից, Մոսկվայից և Վալենսիայից, մասնակցում էին Լոռու մարզի առողջության առաջնային պահպանման օղակի, հիվանդանոցային և այլ առողջապահական հաստատությունների բուժաշխատողներ:

Կարտոֆիլի բերքահավաքը մարզում մոտենում է ավարտին

Կարտոֆիլի բերքահավաքը մարզում մոտենում է ավարտին 04.10.2022

Դաշտերում ակտիվ աշխատանքներ են ընթանում: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Ստեփանավանի տարածաշրջանում հետևում է աշխատանքների ընթացքին: Ըստ վարչության պետի, Լոռու մարզում կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հա-ից շուրջ 25 տոննա է: Ոռոգվող դաշտերից մի փոքր ավելի շատ են բերք հավաքում, չոռոգվողներից՝ ավելի քիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին, թեև փոքր-ինչ զիջում է, սակայն, ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են:

Հանրապետական մաղթանք՝ նվիրված Վանաձորի օրվան

Հանրապետական մաղթանք՝ նվիրված Վանաձորի օրվան 03.10.2022

Վանաձորի օրվա կապակցությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Արարողությանը ներկա էին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, վանաձորցիներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-27 14:22:39