Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհակալագրով են պարգևատրվել մարզի Սոցիալական միասնական ծառայության կենտրոնների մի խումբ աշխատակիցներ

07.11.2022

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության մարզային տարածքային կենտրոնների մի խումբ աշխատակիցներ։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր է գնահատել սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքը և շնորհակալություն հայտնել անձնվեր աշխատանքի համար։
- Ձեր աշխատանքը պահանջում է նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։ Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ: Շատ կարևոր է, որ Ձեր արհեստավարժությամբ դուք պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը, - մասնավորապես ասաց Ա. Խաչատրյանը:

Սոցիալական աշխատողի օրվա առթիվ, սոցիալական ոլորտում բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև բնագավառում ներդրած ջանադիր ու շնորհակալ աշխատանքի համար Լոռու մարզի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների 24 աշխատակիցներ Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին շնորհավորեցին նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը՝ նրանց մաղթելով աշխատանքային հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17