Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 26-ամյակի կապակցությամբ

10.11.2022

Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 26-ամյակի առթիվ: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ այսօր ուզում եմ երախտիքի խոսք հայտնել և բարձր գնահատականի արժանացնել ՏԻՄ այն ներկայացուցիչներին, ովքեր, համայնքի բնակչի շահը վեր դասելով ամեն ինչից, լծվել են Հայրենիքի ու իրենց համայնքների շենացման գործին: ՏԻՄ ոլորտում ներգրավված լինելու իրավունքն ու մանդատը տալիս է ՀՀ քաղաքացին, հետևաբար այդ ծանր լուծը ստանձնելուց յուրաքանչյուր ոք պետք է պատվով ու պատվախնդրությամբ իրականացնի իրեն վերապահված պարտականությունները ՝ ծառայելով հանրային շահին և ջանք չխնայելով համայնքների զարգացման, հզորացման, տնտեսապես կայունացման համար: Այս համակարգը դժվարին ուղի է անցել՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու դժվարություններ, սակայն անցած տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ նպատակ ունենալով նոր որակ հաղորդելու Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:
Հատկապես ուզում եմ առանձնացնել համայնքների խոշորացման գործընթացը , ինչը էական ազդեցություն է ունենում համայնքների զարգացման, համայնքների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
ՏԻՄ հարգարժա՛ն գործընկերներ, ես, որպես մարզի ղեկավար, չափազանց կարևորում եմ նաև յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը համակարգի կայացման գործում, մասնակցային կառավարման դերը, ինչը ՏԻՄ համակարգում ընդգրկված աշխատակիցների գործունեությունը դարձնում է առավել թափանցիկ և հաշվետվողական:
Ջերմորեն շնորհավորում եմ նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, ովքեր կանացի հոգատարությամբ մասնակից են դառնում համայնքների խնդիրների լուծմանը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22