Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին 15.03.2022
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Անն Լույոյին։ Նա շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին մարզ այցելելու համար։ Մարզպետն իր ողջույնի խոսքում կարևորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և մշտական աջակցությունն ուղղված հայ ժողովրդին՝ շնորհակալաբար նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եղել ամենադժվար օրերին՝ պատերազմական ժամանակաշրջանում, համավարակի դեմ պայքարում, 1988թ․-ի երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ։ Մարզպետն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն սահմանումը։

Անցկացվեց դպրոցականների ֆուտբոլի մրցաշար 14.03.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի առաջնություն։ Վանաձորի «Հայաստան» մարզամշակութային համալիրում անցկացվող մրցաշարին մասնակցում էին աղջիկների և տղաների թիմերը։ Առաջնության նպատակն է նպաստել ֆուտբոլի հետագա զարգացմանն ու տարածմանը դպրոցահասակների շրջանում, ի հայտ բերելու տաղանդավոր պատանի ֆուտբոլիստների։

2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։

Տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացումը 14.03.2022
Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մարտի 10-ին տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեիթինենը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ‹‹Անգլերենի՝ որպես օտար լեզվի›› մագիստրոսական ծրագրի ղեկավար Իրշատ Մադյարովը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու մարզի 24 դպրոցների տնօրեններ, անգլերենի ուսուցիչներ և այլ հյուրեր։

Հարգանքի տուրք՝ Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 11.03.2022
Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 11-րդ տարելիցի օրը Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Մասանորի Ֆուկուշիման, Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության, ուժային կառույցների ներկայացուցիչները, քաղաքացիներ: Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանը հոգեհանգստի կարգ կատարեց և ներկաների հետ միասին աղոթք հնչեցրեց առ Աստված բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Հանրային հարցում՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ 10.03.2022
ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել է խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: