Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում` որպես Դիվանագիտական աշխատողի օր նշելու և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական օրվա կապակցությամբ, այսօր միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերյանևը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Մարզի ղեկավարի հետ համագործակցությամբ՝ գործարարն առաջարկում է կարի արտադրություններ հիմնել մարզի տարածաշրջաններում՝ ընդլայնելով գործունեությունը։
Մշակվում է Լոռու մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը 09.02.2023
Անցկացվեց Լոռու մարզի տուրիզմի զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության մշակման հանձնաժողովի 2023 թվականի առաջին նիստը, որի շրջանակներում առցանց քննարկում ծավալվեց «Զբոսաշրջային կլաստերների զարգացման հայեցակարգի» և Լոռու մարզի տուրզմի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Առցանց հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի ներկայացուցիչները, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, հանձնաժողովի այլ անդամներ:

Լոռու մարզի տարածքում գտնվող միջպետական և հանրապետական, նշանակության ավտոճանապարհները բաց են 07.02.2023
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ աշխատանքները վերահսկում են մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին նրանք «Վանաձոր բժշկական կենտրոնում» հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները:

Լոռու մարզում տեղումները շարունակվում են. ճանապարհների մաքրման աշխատանքները վերահսկվում են 06.02.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը վաղ առավոտից իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքների վերահսկողություն:



