Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատվոգրեր է հանձնել միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին

03.03.2023

 Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել է 2022 թվականին միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին ու նրանց մարզիչներին:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհավորել է նրանց կարևոր մարզական առաջնություններում երկրի պատիվը բարձր պահելու կապակցությամբ.
-Ձեր հաղթանակները ոչ միայն ձերն են, այլև մեր մարզինը, մեր երկրինն ու հայ ժողովրդինը: Ձեր ամեն մի հաջողությամբ մենք ևս մեկ անգամ լցվում ենք հավատով, որ մեր երկիրը քայլելու է առաջ՝ հաղթանակներով ու հաջողություններով։ Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր մարզիչներով, ովքեր մեծ ավանդ ունեն ձեր կրթության և դաստիարակության գործում։ Ձեր բազկին՝ ուժ, նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ եմ մաղթում,- մասնավորապես ասաց մարզի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ մարզիկները մեծ հաջողություններ կգրանցեն նաև առաջիկայում կայանալիք հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում:
Արամ Խաչատրյանը մարզպետի պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել մարզիկներին և նրանց մարզիչներին մրցանակակիր սաներ պատրաստելու համար:
Մարզիչներն ու մարզիկները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության, մշտապես աջակցելու և քաջալերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58