Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի արվեստի պետական քոլեջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին

Վանաձորի արվեստի պետական քոլեջը շահագործման կհանձնվի հոկտեմբերի վերջին 08.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարզպետարանի և կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման ծրագրի ընթացքին: Վերջինս ինչպես հայտնի է իրականացվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ:

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ

Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվեցին զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ 06.10.2021

Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականցավել է 25.000 դոլար արժողությամբ ծրագիր: Ծրագրի արդյունքում այսօր դպրոցում բացվեցին՝ զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով: Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, «Rotary Club of Yerevan-International» ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:

                     «Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին

«Բերքի տոնը»՝ հոկտեմբերի 9-ին 06.10.2021

Հարգելի՛ գործընկերներ Հոկտեմբերի 9-ին, ժամը 12-16-ը Լոռու մարզի Մեծավան համայնքի վարչական տարածքում(Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կիլոմետրում) տեղի կունենա ավանդական դարձած «Բերքի տոն» տոնահանդեսը: Կցուցադրվեն մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքները, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ: Երաժշտական կատարումներով հանդես կգան մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ, կլինեն մարզական ցուցադրական ելույթներ:

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն 06.10.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Քննարկմանը ներկա էին նաև մազպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ

Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ 05.10.2021

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ զորյանական հյուրընկալ հարկի տակ էր հավաքել շուրջ 60 մանկավարժի մարզի բոլոր տարածաշրջաններից՝ ջերմ մթնոլորտում ևս մեկ անգամ նրանց ուղղված մեծարանքի խոսքեր հնչեցնելու, հոտնկայս ծափահարելու և ասելու. սիրելի՛ ուսուցիչներ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր վաստակը, պարտական ենք ձեզ կրթված, հայրենասեր սերունդներ ունենալու համար: Խոնարհվու՛մ ենք ձեր առջև, սիրու՛մ ենք ձեզ: Օրվա առթիվ ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձորի Ստեփան Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը՝ շնորհակալություն հայտնելով նման գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառման անցկացման նպատակով մեծ գրողի տունն ընտրելու համար: Միանալով տոնի առթիվ հնչող շնորհավորանքներին՝ նա ուսուցիչներին մաղթեց քաջ առողջություն և ամենայն բարիք:

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում էին 100-ամյակը բոլորած տատիկ պապիկները

Տարեցների միջազգային օրվա առթիվ մարզային իշխանության ուշադրության կենտրոնում էին 100-ամյակը բոլորած տատիկ պապիկները 04.10.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ այսօր այցելեց 100-ամյա վանաձորցի Հայկ Սիսակի Բարսեղյանին՝ անձամբ շնորհավորելու խորհրդանշական օրվա կապակցությամբ: Մարզպետը 100-ամյա պապիկին մաղթեց արժանապատիվ, բարեկեցիկ ծերություն և արժանացրեց դրամական պարգևի: - Սրտանց շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ ենք ձեր ավանդի համար, ձեր աշխատասեր և իմաստուն տեսակի համար: Մեր հնարավորությունների սահմաններում ամեն օր փորձում ենք առավելագույնը անել տարեցների կյանքի որակը բարելավելու համար, մաղթում եմ ձեզ լավատեսություն և ամուր առողջություն,-ասաց Ա.Խաչատրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38