Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են «Դիջիկոդ- 2023» ծրագրավորման մրցույթի մարզային փուլի հաղթողները

17.04.2023

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ DigiCode 2023 կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթը: Լոռու մարզպետի աշխատակազմը հանդես է գալիս՝ որպես գործընկեր կառույց:
Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ։
Արդեն 8-րդ անգամ անցկացվող մրցույթի այս փուլին մարզից ներկայացվել էր մասնակցության 284 հայտ։ Մարզային փուլում Scratch («Աղուես») ծրագրով իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն էր ստացել 24 մասնակից, 30 աշակերտ՝ K-turtle («Կրիայ») և 21 Python՝ («Փայթըն») ծրագրերով։
4 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Կոլյա Բարիկյանը, Գոռ Պետրոսյանը՝ «Վիրտուալ լաբորատորիա», Նանե Աթանեսյանը՝ «Վիրտուալ լաբորատորիա», Նարե Անտաշյանը՝ «Համակարգչային խաղեր», Դարիկ Մելոյանը՝«Համակարգչային խաղեր»։ Մրցույթի երկու մասնակիցներ ՝ Ռոբերտ Դոխոյանը և Ալլա Սուքիասյանը ստացան հատուկ խրախուսանք՝ մասնակցելու հանրապետական փուլին։
«Ալգորիթմական լուծում»՝ «Կրիայ»՝ 5֊6, 7֊9 և 10-12 դասարանների, «Ալգորիթմական լուծում»՝ «Փայթըն» միջին և ավագ դպրոցների հաղթողները հայտնի կդառնան մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո։
Հաղթողներին խրախուսական մրցանակներ հանձնեց Հ․ Ավետիսյանը՝ շնորհավորելով նրանց մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ու հույս հայտնելով, որ փայլուն արդյունքներ կգրանցվեն նաև հանրապետական փուլում։
-Մեծ պատիվ է ունենալ մարզում այսքան տաղանդաշատ երեխաներ։ Սա նաև պարտավորեցնող է մեզ համար՝ կերտելու ավելի բարենպաստ կրթական միջավայր ձեր և գալիք սերունդների համար։ Վստահ եմ, որ մեր աշակերտները ապագայում ավելի բարձր հարթակներում կներկայացնեն մեր երկիրն ու մարզը,֊ ասաց փոխմարզպետը։
Մրցույթի մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին անցկացվելիք «DigiCode 2023» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, և լավագույնները կարժանանան մրցանակների։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24