Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության նախապատրաստրաստական աշխատանքների մանրամասները

13.04.2023

Համահայկական ամառային 8-րդ խաղերին պատշաճ մասնակցելու և լավագույնս ներկայանալու համար Լոռու մարզպետարանի դահլիճում հրավիրվել էր խորհրդակցություն Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը վարում էր Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը։
Ներկայացվեց խաղերի մասնակցության համար հայտերի ընդունման կարգը։ Քննարկվեցին կազմակերպչական հարցերն ու առաջիկա անելիքները։
Համահայկական խաղերին կմասնակցեն մարզիկներ Լոռու մարզի բոլոր համայնքներից։
Նրանք ներգրավված կլինեն բազկամարտ, բասկետբոլ, թենիս, լող,հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, մինի-ֆուտբոլ, շախմատ,սեղանի թենիս, սպորտային պարեր, վոլեյբոլ և ֆուտբոլ մարզաձևերում։
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24