Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Վանաձորում

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Վանաձորում 18.02.2022

Վանաձորի «Հայփոստի» մասնաշենքում հանդիսավորությամբ բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը՝ Քաղաքացիական կենտրոնը։ Վանաձորում ևս, իրականություն է դառնում «Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ վայրում» նախաձեռնությունը։ Բնակիչներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մի պետական կառույցից մյուսը գնալ, եթե գործ ունեն դրանցից մի քանիսի հետ:

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները 18.02.2022

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։ Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ 18.02.2022

Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։ Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։ Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր  է տրամադրել Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր է տրամադրել Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների 17.02.2022

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։ Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի մարզային տարե¬կան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի մարզային տարե¬կան ծրագրում ներառված է 10 համապարփակ ծրագիր՝ իր ենթածրագրերով 16.02.2022

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերի նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը ամփոփ կերպով ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզում Լոռու մարզպետարանի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ 2021թ. ընթացքում կատարված աշխատանքները:

2021 թվականին Լոռու մարզում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր

2021 թվականին Լոռու մարզում իրականացվել է 4.5 մլրդ դրամ արժողությամբ 108 ծրագիր 16.02.2022

2021 թ․ Լոռու մարզի 38 համայնքներում իրականացվել է 108 ծրագիր՝ ընդհանուր մոտ 4.5 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ: (2020 թվականին մարզի 40 համայնքներում իրականացվել էր 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 3.8 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.1 մլրդ դրամ: Վերոնշյալ ծրագրերից 9-ը տեղափոխվել էր 2021 թվական): 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 37 ծրագիր մարզի 26 համայնքներում՝ ընդհանուր մոտ 1 մլրդ 756 մլն դրամ արժեքով: Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 10 ծրագիր մարզի 9 համայնքներում՝ ընդհանուր մոտ 470 մլն դրամ արժեքով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 12:16:36